|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ԱԺ նիստում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել Ուկրաինայում վերջին օրերին ներքաղաքական զարգացումների արդյունքում զոհված տասնյակ քաղաքացիների հիշատակը:
«Առաջարկում եմ, որ մենք պառլամենտում մեկ րոպե լռությամբ հարգենք իշխանության կողմից մահաբեր զենք կիրառելու արդյունքում զոհված մարդկանց հիշատակը: Մենք պարտավոր ենք մեր պառլամենտում հարգել նրանց հիշատակը` ցույց տալով, որ դա դատապարտելի չարիք է»,- ասաց Լևոն Զուրաբյանը:
ԱԺ նախագահը, արձագանքելով Լևոն Զուրաբյանին, ասաց. «Ես դեմ չեմ, որ մենք հարգենք բոլոր զոհերի հիշատակը, և ինչու չհարգենք, ասենք, այն ոստիկանների հիշատակը, որոնք նույնպես զոհվեցին մահաբեր զենք կիրառելու արդյունքում»:
ԱԺ նախագահի գլխավորությամբ` ԱԺ պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին Ուկրաինայում զոհված մարդկանց հիշատակը: