|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Կ.Պոլսում հարգել են 1915 թվականի հունիսի 15-ին Բայազետի հրապարակում կախաղան բարձրացված` Հնչակյան կուսակցության անդամ 20 հայ սոցիալիստների հիշատակը. տեղեկացնում է Demokrathaber-ը:
«Նոր Զարթօնք» միության նախաձեռնությամբ երեկ Էդիրնեքափը հայկական որբանոցում հարգել են նրանց հիշատակը: Հուշ-միջոցառմանը մասնակցել են Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչներ, թուրքահպատակ սոցիալիստներ:
Միջոցառման ընթացքում պարզվել է պաստառ, որում ներկայացվել է «Իթթիհատ և թերաքի»-ի ղեկավարների դեմ մահապատիժ կազմակերպելու փորձ անելու մեղադրանքով ձերբակալված և Կ.Պոլսի կենտրոնական բանտի նկուղում շղթայված ու մեկ տարի շարունակ իր դատավարությանը սպասող` Հնչակյան կուսակցության ղեկավար Փարամազ Մաթեոս Սարգիսյանի և նրա 19 կուսակիցների լուսանկարները:
Պաստառներ են պարզվել նաև Փարամազի՝ մահապատժի ենթարկվելուց առաջ բացականչած խոսքերով` «Մեր մարմինները կարող եք վերացնել, սակայն մեր իդեալիզմը՝ երբեք: Մեր իդեալիզմը մեր սոցիալիզմն է: Կեցցե սոցիալիզմը»:
Միջոցառման ընթացքում ընթերցվել են նաև Վահան Թեքեյանի, Նշան Բեշիքթաշլյանի և այլ հայ մտավորականների բանաստեղծությունները: