|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Ապրիլի 22-24-ին Ղազախստանի բոլոր 14 հայկական համայնքներում անցկացվեցին 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան նվիրված միջոցառումներ. հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն:
Ալմաթիում գտնվող հայկական «Լույս» կենտրոնի տարածքում գտնվող խաչքարի մոտ զետեղվեցին ծաղկեպսակներ, իսկ Սուրբ Կարապետ եկեղեցում անցկացվեց հոգեհանգստյան պատարագ:
Կարագանդա քաղաքի մոտ` Սպասկի հուշահամալիրում գտնվող հայկական խաչքարի կոթողի մոտ, մերձակա քաղաքներից եւ գյուղերից եկած ղազախստանահայերը զետեղեցին պսակներ եւ ծաղիկներ, ինչպես նաեւ լռության րոպեով հարգեցին Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը:
Հիշատակի միջոցառումներ կազմակերպվեցին նաեւ Աստանայում, Ակտոբեում, Կոստանայում, Օզկեմենում եւ Ղազախստանի այլ քաղաքներում:
Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա կապակցությամբ միջոցառումներ են անցկացվել նաեւ Բիշքեկում՝ Ղրղզստանի հայ համայնքի մասնակցությամբ: