|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Տեղեկացրել էինք, որ այսօր լույս կտեսնի Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլի մասին` նրա խորհրդական Ահմեդ Սևերի կողմից գրված գիրքը: Գրքում Գյուլի խորհրդականը մի շարք հարցերի պատասխաններ է տվել, այդ թվում` Գյուլի՝ Հայաստան այցի և սիրիահայերին Թուրքիա տեղափոխելու գաղտնի ծրագրի մասին:
Ըստ Radikal-ի՝ ընդամենը այսօր լույս տեսած գիրքն արդեն հասցրել է մեծ աղմուկ բարձրացնել Թուրքիայում: Գրքի մասին հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարար Թաներ Յըլդըզը: Նրա խոսքով՝ գրքում տեղ գտած մի շարք նախադասություններ Գյուլին և Էրդողանին տարանջատելու տպավորություն են թողնում:
«Ես համաձայն չեմ այդ մտքի հետ: Պատմական ճշմարտությունները խորհրդականի միջոցով պատմելը հարիր չէ: Երկու մտերիմ մարդկանց միջև հարաբերությունները նման նախադասությունները չեն կարող փչացնել: Մենք լավ գիտենք այդ երկու մարդու մտերմությունը»,- ասել է նախարարը:
Նա հայտնել է նաև, որ ինքն ուրախ չէ նման գրքի հրատարակման կապակցությամբ: