|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Տաճատ Վարդապետյանը Yerkir.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Թբիլիսիում տեղի ունեցած ջրհեղեղին, ասաց, որ քիչ առաջ է խոսել «Վրաստան» թերթի գլխավոր խմբագիր Վան Բայբուրդի հետ, ով ասել է, որ ջրհեղեղից զոհվածների թվում են երկու թբիլիսցի հայ քույրեր: Այս պահի դրությամբ զոհերի թիվը 12-ն է: Վրաստանում արդեն սուգ է հայտարարվել:
Հայտնի է, որ վնասվել է Թբիլիսիի կենդանաբանական այգին: Տաճատ Վարդապետյանը նշեց, որ բազմաթիվ կենդանիներ կորել են, ենթադրվում է, որ գետն է քշել նրանց: Կուր գետի վտակներից մեկի հունը փակվել է, ջրի մակարդակը բարձրացել է և քշել-տարել ճանապարհին ամեն ինչ: