|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«Հրապարակ» թերթը գրում է «Արագածոտնի մարզի տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի բաժնի պետ Կ. Հ.-ին մեղադրում են փողերի յուրացման մեջ: Մեր տեղեկություններով՝ փաստաբան Արմեն Մուխսիկարոյանը դիմել է քննչական՝ նշելով, որ Աշտարակի բնակիչ Կ. Հ.-ն, ով ՏԿԱԻՆ-ի բաժնի պետն է, ի սկզբանե նպատակ չունենալով «Ֆորդ-Ֆյուժն» մեքենան հանձնել իր վստահորդ ՒԻՀ քաղաքացի՝ «Քոլեեգս Թաուեր» ՍՊԸ տնօրեն Ֆարշադ Աբասի Ղասեմլուին, առքուվաճառքի պայմանագիր ձևակերպելու փոխարեն նրան տվել է մեքենան վարելու լիազորագիր, փոխարենը փոխանցումով ստացել է գումարը: Դրանից հետո պաշտոնյան հետ է վերցրել մեքենան՝ յուրացնելով ստացած գումարը:
Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Դատախազության համակարգում մի քանի օր է, ինչ քննարկում են Կոստանյանի մտերիմ ընկեր Տիգրան Խեչոյանի պաշտոնանկությունը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։