|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Կ.Պոլսի Բեշիքթաշ թաղամասում խորհրդարանական ընտրության համար քվեարկելուց հետո ոստիկանատան մոտ զինված հարձակում է իրականացվել թուրքական բանակի նախկին գնդապետ Չեթին Օղուզի և նրա կնոջ՝ Ասուման Օղուզի վրա.տեղեկացնում է Karsigazete-ն:
Զինյալ հարձակումն իրականացրել է մոտոցիկլով անցնող անձը կամ անձիք, ովքեր հարձակումից հետո անմիջապես փախուստի են դիմել:
Հարձակման հետևանքով վիրավորված Օղուզն ու կինը տեղափոխվել են հիվանդանոց: Նախկին գնդապետի առողջական վիճակը գնահատվում է ծանր: