|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Այսօր՝ հունիսի 7-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:30-ի սահմաններում Հանրապետության փողոցում թիվ 51 հասցեի դիմաց Չեխիայի Հանրապետության քաղաքացի 47-ամյա Դանիելա Վալտրովան իր վարած Skoda մակնիշի 50 D 003 AM համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 5-ամյա Ռենե Ավետիսյանին, հայտնում է Shamshyan.com-ը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել և երեխային իր ավտոմեքենայով տեղափոխել է Արաբկիր բժշկական կենտրոն, որտեղից էլ շտապօգնության ավտոմեքենայով երեխան տեղափոխվել է Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն:
Վարորդ Դ. Վալտրովան աշխատում է Հայաստանի Չեխիայի դեսպանատանը` որպես ադմինիստրացիայի ղեկավար, իսկ ավտոմեքենան էլ հաշվառված է Չեխիայի դեսպանատան հաշվեկշռում: