|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Աբովյանի քաղաքապետի թեկնածու Էդվին Թադևոսյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ մի քանի խախտումներ է արձանագրել ընտրություններում:
«Առկա են եղել դեպքեր, երբ մահացած մարդիկ են վերակենդանացել և մասնակցել ընտրություններին»,- նշել է Թադևոսյանը` հավելելով, որ այլ խախտումների վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություն կտարածեն և կհայտարարեն առավել մանրամասն: Թադևոսյանը վստահություն է հայտնել, որ հենց ինքն է հաղթելու ընտրություններում: Թեկնածուն ասել է նաև, որ պատրաստ է աշխատել բոլոր թեկնածուների հետ, բայց ոչ երբեք Վահագն Գևորգյանի: