|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Հունիսի 2-ին` ժամը 03.00-ին, ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել, որ 1990 թ. ծնված Մասիս Բ.-ն ժամը 00.10-ին Հրազդանի կարաոկե ակումբում «ԱՈՒՏՈ» տիպի 9 մմ տրամաչափի գազային ատրճանակով կրակել է:
Մասիս Բ.-ն բերման է ենթարկվել ոստիկանության Հրազդանի բաժին:
Ատրճանակը՝ փամփշտակալով, 2 փամփուշտով և փողին ամրացվող հրավառության սարքով, վերցվել և ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն: