|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հունիսի 2-ին, ժամը 17.35-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1981 թ. ծնված Արուսյակ Ն.-ն և հայտնել, որ Երևանի Արտաշիսյան փողոցի 3-րդ մանկական հիվանդանոցի մոտ` երթուղայինի մեջ, գողացել են իր դրամապանակը:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 17.00-ին, թիվ 65 երթուղային միկրոավտոբուսում նշված վայրում Արուսյակ Ն.-ի պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է գումար, բանկային քարտեր և անձնագիրը:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` նշված գողությունը կատարելու կասկածանքով, ժամը 18.50-ին, Բագրատունյաց և Չեխովի փողոցների խաչմերուկից բերման են ենթարկվել 1973 թ. ծնված Արմեն Դ.-ն և 1987 թ. ծնված Լևոն Ա.-ն, ովքեր տվել են խոստովանական բացատրություններ: Կատարվում է հետաքննություն: