|
Փոխարժեքներ
14 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.86 |
| EUR | ⚊ | € 422.06 |
| RUB | ⚊ | ₽ 4.3638 |
| GBP | ⚊ | £ 493.55 |
| GEL | ⚊ | ₾ 139.8 |
Երևանում այսօր խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել: Ժամը 16:30-ի սահմաններում Շիրազի և Ջանիբեկյան փողոցների խաչմերուկում բախվել են Nissan Tiida-ն, Hyundai-ը, Toyota Camry-ն, Opel-ը, ВАЗ 20 07-ը, թիվ 114 երթուղին սպասարկող ГАЗель-ը, Volvo բեռնատարն ու թիվ 15 երթուղին սպասարկող տրոլեյբուսը, տեղեկացնում է shamshyan.com-ը։
Բախման հետևանքով 3 մարդ բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:
Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: Պարեկային ծառայությունը պարզում է նաև՝ տրոլեյբուսը մասնակցություն ունեցել է վթարում, թե ոչ, քանի որ այն հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին: