|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Մոսկվայի շրջանում սպանվել է 48-ամյա ադրբեջանցի Ղուրբան Միրզա օղլու Բատիրխանովը. հայտնում է haqqin.az-ը: Դեպքը տեղի է ունեցել մայիսի 30-ին Մոսկվայի շրջանի Կրասնոգորսկի թաղամասում:
Վրաստանի քաղաքացի Ղուրբան Միրզա օղլու Բատիրխանովը դուրս է եկել McDonald\'s-ից և ուղղվել դեպի իր ավտոմեքենան: Նրան է մոտեցել տաքսի, որում գտնվող մարդասպանը «Մակարով» տեսակի ատրճանակից յոթ անգամ կրակել է Բատիրխանովի վրա: Այնուհետև տաքսին հեռացել է դեպքի վայրից: Բատիրխանովը տեղում մահացել է: Իրավապահ մարմինների կողմից իրականացված հետաքննության ընթացքում հայտնի է դարձել, որ Բատիրխանովն ապրել է հանցագործության վայրի մոտակայքում:
Նա ոչ մի տեղ չի աշխատել, անօրինական ճանապարհով զբաղվել է մասնավոր փոխադրումներով: Վարկածներից մեկի համաձայն՝ հենց այդ պատճառով են մրցակիցները որոշել նրանից ազատվել:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: