| 
                            Փոխարժեքներ
                                                        25 10 2025
                         | ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 | 
| EUR | ⚊ | € 444.8 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7296 | 
| GBP | ⚊ | £ 510.03 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
 0 դիտում,
        
            0 դիտում,  10 տարի առաջ - 2015-05-28 19:49
            10 տարի առաջ - 2015-05-28 19:49  
         
                
            2015թ. հունիսի 7-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են նշանակված հանրապետության թվով 32 համայնքներում:
Այդ մասին հայտնում են ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից:
Համայնքներից 20-ում տեղի են ունենալու միայն համայնքի ղեկավարի ընտրություններ, 14 համայնքում` ավագանու անդամի ընտրություններ, իսկ երկու համայնքներում` միաժամանակ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ:
 Մայիսի 28-ին` ժամը 18.00-ին, լրացել է թեկնածուների ինքնաբացարկի դիմումներ ներկայացնելու ժամկետը:
 2015թ. հունիսի 7-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին որպես համայնքի ղեկավարի թեկնածու էր գրանցվել  49 քաղաքացի, որոնցից 11-ը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում: Ընտրություններին ավագանու անդամի թեկնածու գրանցված 109 քաղաքացիներից ինքնաբացարկի դիմում են ներկայացրել 7-ը: Արդյունքում` հերթական ընտրություններին բոլոր համայնքներում միասին կմասնակցեն համայնքի ղեկավարի 38 և ավագանու անդամի 102 թեկնածու:
 Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրվել է 9 տեղական հասարակական կազմակերպության 372 դիտորդ: