|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Արդեն հայտնել ենք, որ նախորդ տարվերջին ընտանիքի հետ Ադրբեջանից Հայաստան վերադարձած Եղիշե Գևորգյանը կնոջ հետ բարձրացել է Խորենացու փողոցի ոսկու շուկայի հարևանությամբ գտնվող 11 հարկանի շենքի տանիքը և սպառնում է ցած նետվել:
Դեպքի վայրից yerkir.am-ի լրագրողը հայտնում է, որ դեպքի վայր է ժամանել Կենտրոնի թաղապետ Արա Սադոյանը և քաղաքացիների հետ համաձայնության եկել: Որոշվել է շենքի բակում գտնվող` Եղիշեի մատնանշած տարածքից հանել ծաղիկները, որպեսզի նա վստահ լինի, որ հողակտորն իրեն են տալու: Այդ նպատակով շուտով այստեղ կժամանեն թաղապետարանի աշխատակիցները:
Լուսանկարը՝ armlur.am-ի