|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Կառավարության այսօրվա նիստում հաստատվեց որոշման նախագիծ, համաձայն որի` սիրիահայերի սիրիական վարորդական վկայականները այլևս չեն փոխանակվի հայկականների հետ։ ՀՀ սփյուռքի փոխնախարար Սերժ Սրապիոնյանը նշեց, որ մինչ օրս Սիրիայից Հայաստան ժամանած սիրիահայերի վարորդական վկայականները ավտոպետտեսչությունը վերցրել և տրամադրել է ժամանակավոր հայկական վկայականներ։
«Ներկայումս կարգավորված չէ այդ սիրիական վկայականների վերադարձի հարցը, բայց մարդիկ ուզում են վերադառնալ ու ուզում են հետ ստանալ վկայականները։ Առաջարկում ենք Սիրիայի` ազգությամբ հայ քաղաքացիներին վարորդական վկայականները ոչ թե փոխանակել, այլ տրամադրել հայկականը»,- նշեց փոխնախարարը` հավելելով. «Սիրիահայերը կարող են դիմում գրել ու հետ ստանալ իրենց սիրիական վարորդական վկայականները»։