|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
«Դպրոցի բակում չորս հոգով Նաբոկովի «Սուրբ Ծնունդ» պոեմն էին կարդում, սա էր մեր Վերջին զանգը»,- yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը:
Այլ մանրամասներ չհիշեց: «Էնքան վաղուց էր, աղջիկ ժամանակս էր, շա՞տ եմ հիշում: Հա, մեկ էլ, հին շրջանավարտներն էին եկել, շատ հուզված էին»,- վերհիշեց նա:
Ծատուրյանը սովորել է Կրուպսկայայի անվան դպրոցում: «Ախմախ աշակերտ եմ եղել: Ռուսերենի ուսուցչուհուն էի շատ սիրում և ահավոր վատ էի մաթեմատիկա, քիմիա, ֆիզիկա առարկաներից: Իմ դասընկերներն էին Արտյոմ Հարությունյանը, Դավիթ Հովհաննիսյանը, Խանզադյանի տղան: Մենք շատ էինք կարդում, իսկ այսօր այդ կարդալը չկա, չեն սիրում, հո զոռո՞վ չի: Ինտելեկտուալ զարգացումն այն ժամանակ ավելի ուժեղ էր, քան հիմա, համեմատելու էլ չի»,- ասաց Ծատուրյանը: