|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
«Ի՞նչ ասեմ` ղալաթ են արել»,- Yerkir.am-ի հետ զրույցում նշեց հայ անվանի թատերական ռեժիսոր, թատերական գործիչ, ՀՀ արվեստի ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը, երբ փորձեցինք պարզել նրա տեսակետը տրանսպորտի թանկացման վերաբերյալ:
Ծատուրյանը նշեց, որ ողջունում է ակտիվիստների քայլերը, ովքեր կանգառներում հորդորում են վճարել 100 դրամ: «Լավ են անում ակտիվիստները, ապրեն: Բնականաբար, կողմ եմ իրենց բողոքի ակցիային, ինչքա՞ն կարելի է ձեռ առնել մարդկանց: Չգիտեմ` էլ ի՞նչ ասեմ»,- նշեց ռեժիսորը եւ հավելեց, որ մեզ մոտ միշտ պետք է գործի «Պայքար, պայքար մինչեւ վերջ» կարգախոսը: