|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Մայիսի 22-ին, ժամը 17.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում է ստացվել, որ «Վերին շրթունքի սալջարդ վերք, վերին ատամնաշարի վնասում» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1987 թ. ծնված Սամվել Ա.-ն:
Վերջինիս գործընկերը ոստիկաններին հայտնել է, որ «ԲՄՎ X-5» մակնիշի ավտոմեքենան լիցքավորելու ժամանակ վարորդը կարծելով, թե լիցաքվորումն ավարտվել է, վարել է մեքենան, ինչի հետևանքով լցակայանի աշխատակից Սամվել Ա.-ն վայր է ընկել և, ծնոտը խփելով գետին, ստացել նշված վնասվածքները: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Քննչական վարչությունում նախապատրաստվում են նյութեր: