|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBO վարկածով գերմիջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը մայիսի 21-ին Գերմանիայի Հալլե քաղաքում մամլո ասուլիսի ձևաչափով հանդիպել է մրցակցի` Ռոբերտ Շտիգլիցի հետ:
«Չորս մենամարտ Շտիգլիցի հետ արդեն շատ է ինձ համար: Այս անգամ պետք է վճռական հաղթանակ տոնեմ, որպեսզի այլեւս հարցեր չառաջանան: Պետք է վերջնական ապացուցեմ, որ ես եմ ուժեղագույնը»,- ասել է Արթուր Աբրահամը:
Ռոբերտ Շտիգլիցն իր խոսքում շեշտել է, թե մանրամասն ուսումնասիրել է նախորդ երեք մենամարտերը և չի կասկածում` այս անգամ ինքն է հաղթելու:
Արթուր Աբրահամի եւ Ռոբերտ Շտիգլիցի միջեւ թվով արդեն 4-րդ հանդիպումը կայանալու է գերմանական Հալլե քաղաքում հուլիսի 18-ին: Բռնցքամարտիկները պայքարելու են WBO չեմպիոնական գոտու համար, որը պատկանում է Արթուր Աբրահամին: