|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Այսօր` դեկտեմբերի 15-ին, Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքում տեղի է ունենալու WBO վարկածով կիսամիջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն, Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի (35-3, 27) եւ Ֆրանսիան ներկայացնող Մեհդի Բուադլայի (26-4, 11) մենամարտը:
Երեկ Նյուրնբերգում կայացել է բռնցքամարտիկների` մենամարտին նախորդող կշռման արարողությունը: Արթուր Աբրահամը կշռում է 76.2 կգ, Մեհդի Բուադլան` 74.7 կգ:
Այսօր Արթուր Աբրահամն առաջին անգամ կմենամարտի WBO չեմպիոնական գոտու պաշտպանության համար, որը նվաճել է այս տարվա օգոստոսի 25-ին` հաղթանակ տանելով Ռոբերտ Շտիգլիցի հետ մենամարտում:
Աբրահամ-Բուադլա մրցելույթը ցուցադրվելու է գերմանական ARD հեռուստաալիքի, ինչպես նաեւ Հայաստանի հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում Երեւանի ժամանակով ժամը 1.30-ին (դեկտեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը):