|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Աժ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները Աբրահամ Մանուկյանի և Մուրադ Գուլոյանի հետ երեկ Գառնիում խնջույք են կազմակերպել: ԲՀԿ-ականները որոշել են նշել Աժ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Մելիք Մանուկյանի՝ Շշերի Մելոյի և Արշակ Մխիթարյանի՝ Բրիլյանտի Արշակի ծննդյան տարեդարձները, որոնք դեռևս ամսվա առաջին կեսին են եղել: Մելիք Մանուկյանի ծննդյան տարեդարձը եղել է մայիսի 5-ին, իսկ Արշակ Մխիթարյանինը՝ մայիսի 15-ին:
Երեկ «Ժողովուրդ»-ի թղթակիցը նկատել է, որ ԲՀԿ-ական պատգամավորները Աժ նիստի ընթացքում անգամ ակտիվ նախապատրաստական եռուզեռի մեջ էին՝ պայմանավորվելով, թե որտեղ և որ ժամին պետք է կայանա խնջույքը: Նկատենք, որ կերուխումը կազմակերպվել է այն օրերին, երբ Աժ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը Հայաստանից բացակայում է: Այլ կերպ ասած՝ ԲՀԿ-ականները ծննդյան արարողությունն անգամ հետաձգել են, որպեսզի կարողանան միայն տղերքով «քեֆ անել»»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։