|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Այսօր կառավարության նիստում էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը ներկայացրեց որոշում, որը վերաբերում էր Microsoft ընկերության հետ ստորագրվելիք պայմանագրին, որով լիազորություն է վերապահվում կառավարության աշխատակազմին` գումար հատկացնելու առումով:
«Եկող շաբաթ Հայաստանում է լինելու Microsoft ընկերության ղեկավարությունը, և Հայաստանի հետ ստորագրվելու է երեք համաձայնագիր: Հայաստանում հիմնվելու է նոր ինովացիոն կենտրոն, որը Microsoft ընկերության լավագույն տասնյակի մեջ ընդգրկված լավագույն կենտրոններից է լինելու»,- ասաց նախարարը:
«Մայքրոսոֆթ» ընկերությունից ձեռք կբերվեն կառավարության կարիքների համար համակարգչային լիցենզիոն ծրագրային ապահովման փաթեթներ: Ըստ այդ պայմանագրի` ՀՀ կառավարության աշխատակազմին 2015 թվականի առաջին կիսամյակում հատկացվում է 603750.0 հազար դրամ, ինչպես նաև 2016 և 2017թթ. պետական բյուջեներում նախատեսվում է տարեկան 1180.0 հազար ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումար` նույն նպատակի իրագործման համար: