|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո ՀՀԿ անդամ, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը պատասխանեց լրագրողների հարցին, թե ինչ ակնկալիքներ ունի Հանրապետական կուսակցությունը վաղը Ռիգայում կայանալիք՝ ԵՄ Արևելյան գործընկերության գագաթաժողովից։
«Կարծում եմ` վաղը, մյուս օրը պարզ կլինի, թե ինչ բնույթ կունենան փաստաթղթերը: Ներկայում աշխատանքային պրոցես է ընթանում, որի ընթացքում Հայաստանը փորձում է նախկինում արդեն գոյություն ունեցող և սստանձնած պարտավորություններին համահունչ հանդես գալ»,- նշեց Նաղդալյանը` տեղեկացնելով, որ ԳՄ նիստի ժամանակ ՀՀ նախագահը գագաթաժողովից իր սպասելիքներից չի խոսել։
ԱԺ փոխնախագահն անդրադարձավ նաեւ այսօր երեկոյան իրենց կուսակից, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մեքենայի ուղղությամբ արձակված կրակոցներից:
«Հարցը նախ՝ մասնագետների վերլուծության և մասնագիտական գնահատականի կարիք ունի»,,- ասաց Նաղդալյանը` շեշտելով, որ հարցը կուսակցության ներսում մտահոգություն է առաջացրել։
Հերմինե Նաղդալյանը ավելացրեց, որ ԳՄ նիստում քննարկվել են ներկուսակցական հարցեր: