|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի ընտանիքի անդամները երջանիկ աստղի տակ են ծնվել: Մարզպետի կինը և երկու զավակները նախորդ տարի նկիրատվության կարգով գումար են ստացել և աշխատավարձի հետ կապ չունեցող եկամուտներ գրանցել: Մարզպետի կնոջ՝ Նաիրա Ներսիսյանի միջոցները 2014-ին աճել են 12 միլիոնից հասնելով 15 մլն դրամի, 18 հազար ԱՄՆ դոլարից 21 հազարի, և 8000 եվրոյից 16 հազարի: Մարզպետի որդիներից Էմինը 10 մլն դրամ նվեր է ստացել, իսկ Գոռը 11 հազար դոլար նույնպես նվեր, ինչպես նաև 4 մլն դրամ՝ ձեռնարկատիրական գործունեությունից: Ինքը մարզպետը, 2014-ին ստացել է միայն հալալ քրտինքով վաստակած եկամուտ ընդամենը 3,3 մլն դրամ աշխատավարձ: Հարց է ծագում, եթե առանց որևէ աշխատանք ունենալու հնարավոր է նման նվերներ ու եկամուտներ ստանալ, Աբրահամյանի ինչի՞ն է պետք մարզպետի խեղճուկրակ պաշտոնը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։