|
Փոխարժեքներ
09 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Տեղեկացրել էինք, որ Վիեննայում ընթացող «Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթի առաջին կիսաեզրափակիչ փուլում երկրորդ համարի ներքո փայլուն ելույթ ունեցավ Հայաստանը ներկայացնող «Genealogy» խումբը:
Խումբը կատարեց «Face The Shadow» երգը: Հայաստանն անցավ եզրափակիչ փուլ:
Հայաստանի հետ եզրափակիչ փուլ անցան նաև Ալբանիան, Ռուսաստանը, Ռումինիան, Հունգարիան, Հունաստանը, Էստոնիան, Վրաստանը, Սերբիան, Բելգիան:
Մրցույթի եզրափակիչ փուլը տեղի կունենա մայիսի 23-ին, որի ընթացքում ելույթ կունենան նաև «Մեծ հնգյակի» երկրները՝ Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իսպանիան, Իտալիան, Ֆրանսիան, ինչպես նաև՝ Ավստրիան՝ որպես «Եվրատեսիլ- 2014»-ի հաղթող: