|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Երեկ երեկոյան «Եվրատեսիլ-2017» երգի մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչ փուլի ավարտից հետո տեղի ունեցավ վիճակահանություն, որից հետո պարզ դարձավ, թե որ մասնակիցը եզրափակիչ փուլում որ համարի ներքո է հանդես գալու: Ըստ այդմ` Հայաստանը ներկայացնող Արծվիկն իր «Fly with me» երգով հանդես կգա 5-րդ համարի ներքո: Արծվիկի հետ եզրափակիչ փուլում հանդես կգան ևս 25 երկրի ներկայացուցիչներ:
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ-2017»-ի եզրափակիչ փուլը տեղի կունենա վաղը` մայիսի 13-ին: