|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը խորհրդարանական ընտրությունների շրջանակում ելույթ է ունեցել Կեսարիայում (թուրքերեն՝ Քայսերի):
Ըստ Siaysihaber-ի՝ ելույթի ժամանակ Էրդողանը հայտել է, որ իրենք չեն ցանկանում տնտեսության ոլորտում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նման գործել: Նա մի պատություն է պատմել, որը, նրա պնդմամբ, հենց Պուտինից է լսել: Համաձայն այդ պատմության՝ ժամանակին Ռուսաստանի նախագահը հանդիպում է կազմակերպել այն գործարարների համար, որոնք չէին ցանկանում որևէ ներդրում անել: Ներդրումներից հրաժարվելու դեպքում Պուտինը սպառնացել է խլել նրանց ակտիվները: Գործարարներից մեկին նա ստիպել է տեղում ստորագրել առաջին գործարքը: