|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
«Ռոբերտ Սահակյանց փրոդաքշըն»-ը նոր անիմացիոն ֆիլմ է նկարահանում: Yerkir.am-ի հետ զրույցում ռեժիսոր-մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը հայտնեց, որ այն Վարազդատ թագավորի մասին է:
«Ֆիլմը մի փոքր ազգային ուղերձ էլ կունենա: Սյուժեն պատմական փաստի մասին է, ըստ որի` Վարազդատ թագավորը գնաց` մասնակցելու օլիմպիական խաղերին ու հաղթեց բռնցքամարտում: Սա պատմական հաղթանակ էր, որի շուրջն էլ կզարգանա սյուժեն»,-ասաց Սահակյանցը:
Նա նշեց նաև, որ նկարահանման աշխատանքներն արդեն նախապատրաստական փուլում են և հիմա փորձում են այնպես կարգավորել դրանք, որ հետո նկարահանումներն արագ կյանքի կոչվեն: