|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Այսօր Ծաղկաձորում լրագրողները ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանից փորձել են ճշտել` արդյոք հնարավո՞ր է Գորիսի ոստիկանության բաժնի պետի պաշտոնանկությունը կապված լինի Գորիսի դեպքի հետ, եւ հնարավո՞ր է՝ դրան հաջորդեն պաշտոնանկություններ նաեւ Քննչական կոմիտեում:
Աղվան Հովսեփյանը պատասխանեց, որ տեղեկատվություն չունի, թե ինչի համար են հեռացրել բաժնի պետին եւ թե ինչքանով է դա կապված միջադեպի հետ: «Եթե պարզվի, որ Սյունիքի մարզի քննչական բաժնի աշխատակիցները հանցագործություն են կատարել , գործը կուղարկենք ՀՔԾ, եթե կարգապահական` կարգապահական վարույթ կհարուցենք»,- ասաց Աղվան Հովսեփյանը: