|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Տեղեկացրել էինք, որ այսօր ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփեց իր` նախարարի պաշտոնում վերանշանակման մեկ տարվա գործունեությունը:
Նախարարը, խոսելով Լուսինե Զաքարյանի տան մասին, որն այս պահին պարզապես անտերության է մատնված, նշեց, որ մեկուկես ամիս առաջ է այդ հարցով խոսել տան ժառանգներից մեկի հետ:
«Մենք անընդհատ խոսում ենք նրանց հետ, փորձում ընդհանուր ինչ-որ հայտարարի գալ: Կարևորն այն է, որ այդ երկխոսությունը կա: Մեկուկես ամիս առաջ էլ, երբ խոսեցի, նրանք ինձ ասացին, որ կփորձեն իրենք իրենց ներքին հարցերը լուծել, որից հետ մինչև սեպտեմբեր պետությանը որոշակի առաջարկությունով հանդես կգան»,- ասաց նախարարը: