|
Փոխարժեքներ
26 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.04 |
| EUR | ⚊ | € 444.91 |
| RUB | ⚊ | ₽ 4.9004 |
| GBP | ⚊ | £ 510.36 |
| GEL | ⚊ | ₾ 141 |
Գիշերը, ժամը 01.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողները Երևանի Արտաշիսյան փողոցից, վիճաբանություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1992 թ. ծնված Գառնիկ Հ.-ին և 1984 թ. ծնված Գոռ Վ.-ին:
Վերջիններիս ինքնազգացողության վատթարացման պատճառով հրավիրվել է շտապօգնության խումբ, որը նրանց տեղափոխել է հիվանդանոց: Մեկնած օպերատիվ խմբին Գոռ Վ.-ն հաղորդում է տվել, որ նշված վայրում, վիճաբանության ժամանակ, Գառնիկ Հ.-ն ոտքերով և ձեռքերով հարվածել է իրեն` մարմնի տարբեր մասերում պատճառելով վնասվածքներ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: