|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.08 |
| EUR | ⚊ | € 443.26 |
| RUB | ⚊ | ₽ 4.9886 |
| GBP | ⚊ | £ 509.71 |
| GEL | ⚊ | ₾ 140.82 |
Հիվանդանոցից ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «դեմքի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1969 թ. ծնված Վարդան Ա.-ն:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նա վնասվածքը ստացել է 1956 թ. ծնված Արմեն Ս.-ի կողմից հրելու պատճառով՝ Կապանի Մ. Պապյան փողոցի թիվ 13 շենքի աստիճաններից վայր ընկնելու հետևանքով:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Արմեն Ս.-ն բերման է ենթարկվել բաժին: Նախապատրաստվում են նյութեր: