|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Թուրքիան ետ է կանչել Լյուքսեմբուրգում իր դեսպան Սալիմ Լեվեն Սահինկայային՝ այն բանից հետո, երբ այդ երկրի խորհրդարանը նախօրեին Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ ընդունեց:Այդ մասին հայտնում է Hurriyet-ը:
Բացի այդ Թուրքիայի ԱԳՆ-ն իր մոտ է հրավիրել Անկարայում Լյուքսեմբուրգի դեսպանին՝ պահանջելով բացատրություններ եւ հայտնելով իր զայրույթը Ցեղասպանության ճանաչման փաստի առնչությամբ:
Թուրքական կայքի տեղեկացմամբ, ներկայում աշխարհի 8 մայրաքաղաքից Թուրքիայի դեսպաններ են ետ կանչված՝ Հայոց ցեղասպանության ճանաչման պատճառով: