|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջոն Բասը վերջերս շիկացրել էր մազերը` ի պաշտպանություն ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մարի Հարֆի, որին Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչեքն «ապուշ շիկահեր» էր անվանել: Ամերիկացի դեսպանի լուսանկարը մեծ ուշադրության էր արժանացել:
Անդրադառնալով դեպքին՝ Բասը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է. «Լուսանկարն իրենն ասում է: Նա իր տեսակետը հայտնեց, ես՝ իմը»:
Դեսպանը նաև անդրադարձել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին` նշելով, որ Հայաստան-Թուրքիա հարցը մեկ օրվա վրա է կենտրոնացվել:
«Կարևորը հարցի լուծումն է: Կարևոր է, որ բոլորս կենտրոնանանք տարվա մյուս օրերին մեր անելիքների վրա: Բացահայտ խոսելը, թե ինչ է տեղի ունեցել 1915 թվականին, կարևոր ներդրում է ունենալու Հայաստան-Թուրքիա հարաբերություններում»,- ասել է նա: