|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության դատախազ Վահագն Պողոսյանը, ով Հիմնադիր խորհրդարանի անդամների գործով վերահսկող դատախազն է, որոշում է կայացրել փոխել ՀԽ անդամների խափանման միջոցը: Այս մասին yerkir.am-ին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Քրիստինե Մելքոնյանը:
Նշենք, որ դատախազն այս պահին քրեակատարողական հիմնարկում է: Քիչ հետո Հիմնադիր խորհրդարանի ղեկավար Գարեգին Չուգասզյանի, «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի, շարժման անդամներ Պավլիկ Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Գեւորգ Սաֆարյանի խափանման միջոց կալանքը կփոխվի չհեռանալու մասին ստորագրությամբ:
Հիշեցնենք, որ ՀԽ անդամները կալանավորվել էին ապրիլի 10-ին՝ զանգվածային անկարգություններ նախապատրաստելու մեղադրանքով` ՀՀ ազգային անվտանգության ծառայության եւ ՀՀ քննչական կոմիտեի համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում: