Փոխարժեքներ
10 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.95 |
EUR | ⚊ | € 450.04 |
RUB | ⚊ | ₽ 4.6006 |
GBP | ⚊ | £ 519.82 |
GEL | ⚊ | ₾ 142.25 |
Թոշակառու կոմունիստ Լիդիա Խաչատրյանն այսօր մասնակցում էր Հայաստանի Կոմունիստական կուսակցության շքերթին` Աշխատավորների տոնին նվիրված, և վանկարկում էր «Կեցցե միությունը Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի ու Բելոռուսիայի»: Նրա խոսքով` ԵՏՄ-ն դեռ նոր է ստեղծվել, պետք է մի քիչ սպասել, և արդյունքները հետո կերևան: Նա համոզված է, որ պատմության տարբեր փուլերում Ռուսաստանն է փրկել հայերին: Մեր հարցին, իսկ ի՞նչ կասի «փրկիչ» Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու փաստի մասին, Լիդիա Խաչատրյանը պատասխանեց. «Որպեսզի փրկես մի բուռը, կարելի է և մեկ մատը կտրել»:
Նրա կարծիքով` այսօր Հայաստանում աշխատավորները ընդհանրապես իրավունքներ չունեն, որովհետև անգամ աշխատանք չկա:
«Ես գնում եմ, որ հավաքարար աշխատեմ, չեն ընդունում, բայց ես առողջ կին եմ, աշխատել եմ ուզում, տեսնում են սպիտակ մազերս, ասում են` դու ծեր ես, բայց ի՞նչ տարբերություն` ավելն ով է վերցնում»: