|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Այսօր տեղի ունեցած ՀՀԿ ԳՄ նիստում քննարկվել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները: Այդ մասին նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նա նշեց, որ անդրադարձ է եղել նաեւ սահմանադրական բարեփոխումներին:
Պատասխանելով հարցին, թե որքանով են Հովիկ Աբրահամյանի առաջիկա պաշտոնանկության մասին տեղեկությունները հավաստի՝ Շարմազանովն ասաց. «Վարչապետի կամ կառավարության կազմի փոփոխության հարց օրակարգում չկա. դրված է բարեփոխումների հարց»:
Շարմազանովն ընդգծեց, որ կառավարության եւ' ձախողումները եւ' հաջողություները ողջ քաղաքական թիմինն են:
Ի դեպ, ՀՀԿ մամուլի խոսնակը տեղեկացրեց, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մյուս շաբաթ կմեկնի ԱՄՆ, այնուհետեւ՝ Մոսկվա՝ մասնակցելու ԵՏՄ խորհրդի նիստին եւ Հաղթանակի 70-ամյակի տոնակատարություններին։