|
Փոխարժեքներ
25 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Այո’, Հայաստանում կիրառվում է այդ ինստիտուտը, բայց ոչ այն արդյունավետությամբ, որով պետք է լիներ: Այս մասին այսօր կառավարությունում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ Հայտաստանում չի գործում պայմանական վաղաժամկետ ազատ արձակման ինստիտուտը: Նախարարը նշեց, որ իրենք մշակել են փոփոխությունների նախագիծ, որը գտնվում է շրջանառության մեջ:
«Մենք պետք է փորձենք օրենսդրական այնպիսի լուծուներ գտնել, որպեսզի արդյունավետորեն ռեանիմացնենք այդ ինստիտուտը և այն իր նպատակներին ծառայեցնենք»,- ասաց նա:
Համեմատելով համաներման ու պայմանական վաղաժամկետի ինստիտուտները` նախարարը նշեց, որ, որպես իրավաբան, ավելի կարևոր է գնահատում պայմանական վաղաժամկետ ինստիտուտի ակտիվ և արդյունավետ գործարկումը երկրում, քանի որ, ի տարբերություն համաներման, պայմանական վաղաժամկետի պարագայում գործ ունենք անհատական մոտեցման հետ: «Սա ավելի արդյունավետ և արդար լուծում է: Մոտ ժամանակներս նախաձեռնություն ենք ներկայացնելու այս ինստիտուտը վերափոխելու ուղղությամբ»,- ասաց նա: