|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՌԴ ԶՈՒ հարավային ռազմական օկրուգի բազայում, որը տեղակայված է Հայաստանում, տանկային ստորաբաժանումների զինծառայողները ձեռնամուխ են եղել արկերով գործնական կրակային վարժանքների:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, բարձրլեռնային «Ալագյազ» զորավարժարանում տանկիստները Т-72Б տեսակի տանկով իրականացնում են խնդիրներ՝ կապված առաջացող եւ շարժվող թիրախները ոչնչացնելու հետ:
Մարտավարական գործողությունների անցկացման ընթացքում զինծառայողները գործնականում սովորում են շրջանցում, ներխուժում եւ հարձակում: Սպաները գործնականում որոշումներ են կայացնում ժամանակակից զինված հակամարտությունների փորձի հիման վրա:
Հայաստանում ռուսական ռազմակայանի մոտ 100 զինծառայողներ մասնակցում են տանկային ստորաբաժանումների վերապատրաստմանը, եւ ներգրավված է մինչեւ 50 միավոր ռազմական տեխնիկա: