|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս կիրակի Սերժ Սարգսյանն այցելել է Արարատի մարզի Մխչյան գյուղում գտնվող Աբրահամյանների տուն և մասնակցել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հոր՝ Արգամ Աբրահամյանի մահվան «յոթի» արարողությանը: Այդ այցի ժամանակ Հովիկ Աբրահամյանի և Սերժ Սարգսյանի միջև կարճատև զրույց է տեղի ունեցել, որի ընթացքում քննարկվել է ամենատարածված թեման, արդյո՞ք առաջիկայում ՀՀ Կառավարության կազմն ու վարչապետը փոխվելու են:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը վարչապետին վստահեցրել է, թե անհանգստանալու կարիք չկա, «հանգիստ աշխատի»: Համենայնդեպս, Կառավարության կուլիսներում մի շարք նախարարներ «շուտասելուկ»-ի պես կրկնում են «հանգիստ աշխատի» արտահայտությունը: Թեև մյուս կողմից նրանք բոլորը լավ գիտեն, որ Սերժ Սարգսյանը միշտ է բոլոր ժամանակների վարչապետներին այդպես պատասխանել: Տիգրան Սարգսյանին էլ պաշտոնանկութունից առաջ ասել էր՝ «գնա, հանգիստ աշխատի»: Իսկ թե հետո ինչ եղավ բոլորին է հայտնի»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։