Փոխարժեքներ
09 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.77 |
EUR | ⚊ | € 447.46 |
RUB | ⚊ | ₽ 4.7 |
GBP | ⚊ | £ 515.9 |
GEL | ⚊ | ₾ 142.16 |
ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը Yerkir.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ԲՀԿ-ի շուրջ ծավալվող խմորումներին, նշեց, որ իր ասելիքներն այդ կապակցությամբ ավելի հստակ կլինեն միայն այն ժամանակ, երբ ԲՀԿ-ն ԱԺ-ում հայտարարի իր` ընդդիմադիր լինելու մասին:
Մեր հարցին, թե պատրա՞ստ է, արդյոք, համագործակցել ԲՀԿ-ի հետ, պատգամավորը պատասխանեց. «ԲՀԿ-ն ո՞վ ա, կա՞, թե՞ չկա, արդյոք, ի՞նչ դաշտում ա, ո՞վ ա ղեկավար կազմը, ի՞նչ քաղաքականություն են վարելու: Հարց է՝ իրենք գիտե՞ն այդ ամենը: Հենց այդ բոլոր հարցերի պատասխանը տան, կխոսենք»:
Մեր այն դիտարկմանը, թե ԲՀԿ-ն ունի ղեկավար` հանձին Նաիրա Զոհրաբյանի, ով հայտարարել է, թե իրենց կուսակցությունը հստակ ընդդիմադիր ուղղվածություն ունի, Արզումանյանը պատասխանեց. «Կգան ԱԺ, կանոնակարգի համաձայն` կանեն իրենց հայտարարությունները, այդ ժամանակ էլ կտեսնենք»: