|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Քիչ առաջ Պարույր Հայրիկյանին այցելեց նաեւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը:
Լրագրողների հետ կարճ զրույցում նա կարծիք հայտնեց, որ Պարույր Հայրիկյանի հետ կատարվածի դրդապատճառն, անշուշտ, քաղաքական է: «Հայրիկյանը Հայաստանի Հանրապետության անկախության, պետականության խորհրդանիշներից է»,- նշեց Ալեքսանդր Արզումանյանը:
Ըստ նրա` ե’ւ իշխանությունները, ե’ւ պատկան մարմիններն ամեն ինչ պետք է անեն, որպեսզի բոլոր մեղավորները բացահայտվեն եւ պատժվեն:
Լրագրողների դիտարկմանը` կատարվածի հետեւում տեսնո՞ւմ է դրսի ուժերի միջամտությունը, Ալ. Արզումանյանը կարճ արձագանքեց` ամեն ինչ հնարավոր է…