|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ադրբեջանի ԱԳՆ-ն իր դժգոհությունն է հայտնել BBC հեռուստառադիոընկերությանը` թղթակից Ռեդա էլ Մավիի` ԼՂՀ-ի մասին ռեպորտաժի համար. հայտնում է APA-ն:
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ ադրբեջանական կողմի դժգոհությունը հասցվել է BBC-ին:
«Մենք BBC-ի ղեկավարությունից պահանջում ենք հստակություն մտցնել այդ հարցում: Ինչպես երևում է ռեպորտաժից, հեռուստաընկերության թղթակիցն անօրինականորեն մեկնել է Ադրբեջանի գրավյալ տարածք՝ դրանով իսկ խախտելով Ադրբեջանի «Պետական սահմանի մասին» օրենքը»,- ասել է նա։
Նշենք, որ BBC-ի թղթակցը ռեպորտաժ է պատրաստել Սիրիայից գաղթած և ԼՂՀ-ում հաստատված հայերի մասին: