|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Վաղ առավոտից ոստիկանությունն ուժեղացված հսկողություն է իրականացնում Հանրապետության հրապարակում և դրան հարող փողոցներում: Նշված տարածքում ոստիկանների ծառայությանն էին հետևում ՀՀ ոստիկանապետի տեղակալ Սամվել Հովհաննիսյանը և Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը:
Yerkir.am-ի հետ զրույցում Սամվել Հովհաննիսյանը հայտնեց, որ ոստիկանությունն ավարտել է նախապատրաստական աշխատանքները, և այժմ սպասում են համերգի մեկնարկին:
Նշենք, որ Գրիգոր Լուսավորչի և Վազգեն Սարգսյան փողոցների խաչմերուկի արգելապատնեշների մոտ առավոտից երկրպագուների հոծ բազմություն է հավաքվել, ովքեր սպասում են ժամը 20:30-ին Հանրապետության հրապարակում մեկնարկելիք` System of a Down աշխարհահռչակ ռոք խմբի համերգին: Երկրպագուներ կան նաև Իրանից և Վրաստանից: Ոմանք սպասում են` խոտածածկին նստած, ոմանք՝ պառկած, մյուսներն էլ` կանգնած: Երկրպագուներից մեկը մեզ հետ զրույցում հայտնեց, որ սպասում է առավոտվա ժամը 6-ից:
Մանրամասները՝ yerkir.am-ի տեղանյութում:









