|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի ուսանողներն իր պահանջատիրության ձայնն են բարձրացրել և պահանջել Հայոց ցեղասպանության ճանաչում և ընդունում` այցելելով Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանատուն: Ուսանողները դեսպանատան աշխատակցին հանձնել են նամակ-կոչ` ստորագրություններով:
Շրջանավարտների հետ տարվող աշխատանքները համակարգող մասնագետ Ազնիվ Շահազիզյանի խոսքերով` միջոցառումները շարունակական բնույթ են կրելու: Առաջիկայում նրանք նախաձեռնում են կազմակերպել ցուցահանդես և գիտաժողով, որտեղ տարբեր բաժինների մագիստրանտները հանդես կգան իրենց զեկույցներով և անհատական աշխատանքներով` նվիրված Ցեղասպանության 100-րդ տարելիցին: