|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչներ` ազգությամբ հույն Մայքլ Բիլիրակիսը եւ Քարոլայն Մալոնին պաշտպանում են Հայոց ցեղասպանության ճանաչման եւ արդարադատության իրականացման օրինագիծը: Այս մասին հայտնում է ԱՄՆ Հայ Դատի հանձնախումբը:
«Մենք միանում ենք բոլոր ամերիկահայերին` ողջ երկրում սփռված, եւ Հունա-ամերիկյան կոալիցիային ու շնորհակալություն հայտնում կոնգրեսականներ Բիլիրակիսին եւ Մալոնիին` հայերի, հույների, ասորիների եւ այլ քրիստոնյաների հանդեպ իրականացված Ցեղասպանության միջազգային արդարացի ճանաչման գործին աջակցելու համար»,- ասել է ԱՄՆ Հայ Դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:
«Հույները, հայերը եւ բոլոր ԱՄՆ քաղաքացիները, ովքեր ձգտում են բարելավել ամերիկյան գաղափարները, սպասում են այն օրվան, թե երբ պետք է Սպիտակ տունը վերջապես ավարտի իր հանցակցությունը Անկարայի ժխտողական քաղաքականությանը եւ սկսի թուրքական հասարակությանը մղել դեպի սեփական` բարոյական եւ նյութական հանցանքի ճանաչմանը»,- հավելել է Համբարյանը:
Բիլիրակիսին եւ Մալոնիին միացել են նաեւ մի խումբ պաշտոնյաներ, ովքեր աշխատում են արտաքին քաղաքականության բնագավառում եւ շատ անգամ են աջակցել մարդու իրավունքներին առնչվող հարցերին: