|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ապրիլի 17-ին Մինսկում ԱՊՀ անդամ պետությունների հարկային (ֆինանսական) հետաքննության մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի (ՀՀՄՂՀԽ) նախագահ, ՀՀ ֆինանսների նախարարության օպերատիվ հետախուզության և ներքին անվտանգության գլխավոր վարչության պետ Ռոբերտ Գալոյանը և հարկային ծառայությունների ղեկավարների համակարգող խորհրդի (ՀԾՂՀԽ) նախագահ, Բելառուսի Հանրապետության հարկերի և գանձումների նախարար Ս.Նալիվայկոն արձանագրություն են ստորագրել հարկային օրենսդրության խախտումների դեմ պայքարում փոխգործակցության մեխանիզմների և գործողությունների համակարգման մասին:
Համագործակցության նոր ձևաչափով նախատեսվում է աջակցություն` ԱՊՀ անդամ պետություններում կառույցների ներկայացուցիչների միջև աշխատանքային կապերի ստեղծման, տեղեկատվության և միջազգային իրավապահ գործունեության փորձի ու վերլուծական աշխատանքների արդյունքների փոխանակման հարցերում, ինչպես նաև համատեղ մասնակցություն` հատուկ գործնական, օպերատիվ կանխարգելման միջոցառումներին, համաժողովներին, ցուցահանդես