|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության ավտոճանապարհներին շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության, իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները: Մասնավորապես, 2015 թվականի ապրիլի 27-ից գործարկվելու են հետևյալ վայրերում տեղադրված տեսախցիկները և արագաչափ սարքերը.
- Երևան քաղաքի Վ. Համբարձումյան փողոց-Երզնկյան փողոց-Բաղրամյան պողոտա խաչմերուկում տեղադրված տեսախցիկները, - Լոռու մարզի Գարգառ համայնքի վարչական տարածքում՝ 1 արագաչափ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:
- Լոռու մարզի Ստեփանավան համայնքի վարչական տարածքում՝ 1 արագաչափ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:
- Լոռու մարզի Տաշիր համայնքի վարչական տարածքում՝ 1 արագաչափ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է: Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: