|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Մոսկվա» կինոթատրոնում տեղի է ունեցել «Միլիոնավոր կյանքեր» տեսահոլովակի պրեմիերան, որը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: «Միլիոնավոր կյանքեր» տեսահոլովակը նկարահանվել է համանուն ծրագրի շրջանակներում, որի հեղինակներն են Կարեն Մարգարյանը, Տիգրան Պետրոսյանը և Գրիշա Աղախանյանը:
Հայոց ցեղասպանության մասին պատմող` «Միլիոնավոր կյանքեր» տեսահոլովակի բառերը գրել է բանաստեղծ Ռիդա Մեյը, երաժշտության հեղինակն է կոմպոզիտոր և պրոդյուսեր Կարեն Մարգարյանը: Տեսահոլովակի ռեժիսորներն են Միհրան Ստեփանյանը, Հայկ Ատոմցը, Օլեգ Մովչանը, Նատալյիա Իվանովան և Օլեգ Տարավկովը:
Տեսահոլովակում նկարահանվել են Շառլ Ազնավուրը, Ջիվան Գասպարյանը, Արմեն Ջիգարխանյանը, Ալեն Տեզյանը, Մոնսերատ Կաբալիեն, Սեբու Սիմոնյանը, Պատրիկ Ֆիորին, Կոկո Յորքը, Մարիամ Մերաբովան, Անդրեյ Դավիդյանը, Արթուր Աբրահամը, Տիգրան Պետրոսյանը եւ այլք: